Գլխավոր էջ
Շաբաթվա հոդված

Իրանական լուսավորություն (պարս.՝ روشنگری ا��رانی), հայտնի է նաև որպես Իրանում ինտելեկտուալ շարժման առաջին սերունդ (պարս.՝ نسل اول جنبش های روشنفکری در ایران), որը նոր գաղափարներ է բերել ավանդական իրանական հասարակությանը 19-րդ դարի կեսերից մինչև 20-րդ դարի սկիզբ։ Ղաջարների դինաստիայի ղեկավարման շրջանում և հատկապես ռուս-պարսկական պատերազմում Իրանի կրած պարտությունից հետո մշակութային փոխանակումները հանգեցրել են Իրանի կրթված դասակարգի շրջանում նոր հայացքների ձևավորման։ Ռազմական այս պարտությունը նաև խրախուսել է ղաջար հրամանատարներին՝ հաղթահարելու Իրանի հետամնացությունը։ Իրանում ժամանակակից առաջին համալսարանի՝ Դար ուլ-Ֆյունունի ստեղծումը, ինչպես նաև օտարերկրյա դասախոսների ժամանումը հանգեցրել են Իրանում եվրոպական մտածողների հայացքների ներթափանցմանն ու տարածմանը։
Այս ժամանակաշրջանում ձևավորվել են ինտելեկտուալ խմբերը ձևավորել են գաղտնի ընկերություններ և միություններ։ Այս գաղտնի ընկերությունները ներառել են հայազգի Միրզա Մելքոմ խանի Ֆարամուշխանեն (հիմնված մասոնական օթյակների վրա), Անջուման-է Օխովատը (Եղբայրության ընկերություն), Մարդկության ընկերությունը և Մոխադարաթ Վաթան միությունը։ Այս խմբերն իրենց հայացքները տարածել են՝ բաժանելով թռուցիկներ և թերթեր։ Այս գաղտնի կազմակերպությունները ընդգծել են հողային և վարչական համակարգի բարեփոխումների և հասարակության մեջ հոգևորականության դերի նվազեցման անհրաժեշտությունը։
Իրանի աշխարհիկ մտածողներն իրենց աշխատանքների հիմքում դրել են կրոնական ավանդույթների դեմ դիմակայությունը։ Նրանք առճակատում էին շիա իսլամի հետ, որը մի կողմից միախառնված է սնահավատություններով, իսկ մյուս կողմից, ը��տ Ալի Ակբար Վելայաթիի, որոշ կրոնավորների խստությունն ու ինտելեկտուալ նախապաշարմունքն առաջացնում էր ինտելեկտուալ-գիտական անկում։
Այս շրջանի մտածողներից են եղել Միրզա Մելքոմ խանը, Միրզա Ախունդովը, Միրզա Աբդուլռահիմ Տալիբովը, Իրաջ Միրզան, Միրզադեհ Էշղին, Արեֆ Ղազվինը, Միրզա Հասան Ռոշդիե, Միրզա Աղա խան Քերմանի, Հասան Թաղիզադե, Ամիր Քաբիր և Հայդար խան Ամոօղլի։ Այս մտավորականների մեծ մասն իրենց գաղափարներն արտահայտել են պոեզիայի և գեղարվեստական գրականության, կարճ պատմվածքների և առակների միջոցով, որոնք մարդկանց համար մատչելի են և նպաստել են Իրանում լուսավորության տարածմանը։
Իրանում մտավորականների առաջին սերունդը դուրս է եկել երկրի սահմաններից և ազդել է հարևան երկրների վրա, ինչպիսիք են Աֆղանստանը և արաբական աշխարհը, օրինակ՝ Եգիպտոսը։ Ջամալ ադ-Դին ալ-Աֆղանիի նման մարդիկ համագործակցել են այս շրջանի իրանցի մտածողների մեծ մասի հետ։ Ավելին⇒
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ Իսրայելա-ամերիկյան հարվածներ Իրանին (2026) • Իրանի բողոքի ցույցեր • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա


- մարտի 28-ին Ամերիկայի միացյալ նահանգներում Դոնալդ Թրամփի երկրորդ վարչակազմի քաղաքականության դեմ կազմակերպվել են ավելի քան 3300 բողոքի ցույցեր (լուսանկարում), որոնց մասնակցել են 8-9 մլն մարդ։
- մարտի 21-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջնագիր է ներկայացրել Իրանին՝ պահանջելով 48 ժամվա ընթացքում ամբողջությամբ բացել Հորմուզի նեղուցը (լուսանկարում), հակառակ դեպքում ԱՄՆ զինված ուժերը կոչնչացնեն Իրանի էներգետիկ ենթակառուցվածքները, այդ թվում՝ իրանական բոլոր էլեկտրակայանները։
- մարտի 12-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Միչիգան նահանգի Ուեսթ Բլումֆիլդ Թաունշիփ քաղաքում ավտոմեքենայով մեկ անձ մտել է Իսրայելի տաճար ռեֆորմիստական սինագոգ, կրակոցնել արձակել։
- մարտի 6-ին Իտալիայում սկսվել են 2026 թվականի Ձմեռային պարալիմպիկ խաղերը։
Վերջերս մահացածներ՝ Պետրոս Բեդիրյան • Չակ Նորիս • Օլգա Գաբայան ]
Գիտե՞ք, որ․․․


- ․․․նախքան Վեզուվի ժայթքումից կործանվելը Պոմպեյում գործել է հացի առնվազն 34 փուռ (լուսանկարում), որոնք ամբողջությամբ բավարարել են քաղաքացիների կարիքները և իրենց արտադրանքը արտահանել են հարևան բնակավայրեր։
- ․․․այս գիտնականը մենամարտի ժամանակ զրկվել էր քթի մի մասից և հետագա կյանքում ստիպված էր կրել քթի պրոթեզ։
- ․․․ժամանակակից Wi-Fi-ի և Bluetooth-ի համար հիմք դարձած կապի գաղտնագրման տեխնոլոգիայի համահեղինակը եղել է հոլիվուդյան դերասանուհի։
- ․․․Ույունի չորացած աղի լիճը անձրևների ժամանակ պատվում է ջրի բարակ շերտով և դառնում աշխարհի խոշորագույն հայելային մակերեսը։
- ․․․չեզոք Շվեյցարիան վերջին 50 տարվա ընթացքում երեք անգամ ներխուժել է իր հարևանի տարածք։
- ․․․Վոյնիչի ձեռագիրը (լուսանկարում) մինչ օրս չի վերծանվել, և նույնիսկ անհայտ է՝ այն իրական լեզվով է գրված, թե արհեստական կոդով։
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբային հանրագիտարա��ային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
| Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
| 325 449 հոդված |
873 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։


- CEE Spring 2026
- Համագործակցություն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ
- Հոդվածներ «Գյուղատնտեսական հանրագիտարանից»
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
Այս օրը պատմության մեջ

Մի շարք երկրներում նշվում է Ծիծաղի օրը։
- 1815 թ. - ծնվել է Օտտո ֆոն Բիսմարկը, Գերմանիայի առաջին կանցլերը (մահ. 1898 թ.)
- 1890 թ. - բելգիացի Շառլ Վան Դեպուլեն ԱՄՆ-ում արտոնագրում է առաջին տրոլեյբուսը։
- 1920 թ. - սկսվեց Հաճընի հերոսամարտը, Հաճըն քաղաքի ինքնապաշտպանական մարտերը թուրքական զորքերի դեմ։
- 1930 թ. - ծնվել է Խորեն Աբրահամյանը, հայ անվանի դերասան և ռեժիսոր (մահ. 2004)։
- 1967 թ. - Մոսկվայում տեղի ունեցավ «Կովկասի գերուհին» սիրված ֆիլմի պրեմիերան։
- 1976 թ. – Սթիվ Ջոբսը և Սթիվ Վոզնյակը հիմնեցին Apple համակարգիչներ և այլ կազմ. տեխնիկա արտադրող ամերիկյան ընկերությունը։
- 2004 թ. - Գուգլ ընկերությունը բացեց իր Gmail էլեկտրոնային փոստը։
- 2009 թ. – Խորվաթիան և Ալբանիան միացան ՆԱՏՕ-ին։
- 2016 թ. - սկսվեց Քառօրյա պատերազմը լայնամասշտաբ ռազմական գործողություններ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով։
Օրվա պատկեր

