Jump to content

Kering

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Kering
պատկերանիշ
Տեսակկազմակերպություն և բիզնես ձեռնարկություն
Երկիր Ֆրանսիա[1]
ԿարգախոսEmpoderando a Imaginação և Empowering Imagination[2]
Հիմնադրված1962[2], հունվարի 1, 1955[3] և հունիսի 2, 1955[4]
Գլխադասային գրասենյակՓարիզ, Ֆրանսիա[2]
Գլխավոր քարտուղարFrançois-Henri Pinault?[5][2]
Վերադաս կազմակերպությունGroupe Artémis?
Անձնակազմ▲44 000 մարդ (2017)
ՀիմնադիրՖրանսուա Պինո[2]
Կայքkering.com, kering.com/fr/​(ֆր.), kering.com/en/​(անգլ.), kering.com/it/​(իտալ.), kering.com/cn/​(չին.) և kering.com/jp/​(ճապոներեն)

Kering S.A., շքեղ ապրանքների արտադրության մեջ մասնագիտացված ֆրանսիական բազմազգ հոլդինգային ընկերություն, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Փարիզում։ Ընկերությունը տնօրինում է Gucci, Yves Saint Laurent, Balenciaga, Bottega Veneta, Alexander McQueen, Creed և Maui Jim ապրանքանիշերը, ինչպես նաև մի շարք այլ բրենդներ։

Փայտանյութի առևտրով զբաղվող Pinault S.A. ընկերությունը հիմնադրել է Ֆրանսուա Պինոն 1962 թվականին։ 1988 թվականին «Euronext Paris» բորսայում ընկերության բաժնետոմսերի ցուցակումից հետո, այն 1994 թվականին վերակազմավորվել է «Pinault-Printemps-Redoute» (PPR) մանրածախ առևտրի կոնգլոմերատի։ Շքեղ ապրանքների խումբը 2013 թվականին վերանվանվել է «Kering»։ Այն 1995 թվականից ի վեր հանդիսացել է «CAC 40» ինդեքսի բաղադրիչ։ Ֆրանսուա-Անրի Պինոն 2005 թվականից ի վեր ստանձնել է «Kering»-ի նախագահի պաշտոնը, իսկ Լուկա դե Մեոն 2025 թվականի սեպտեմբերից զբաղեցրել է գլխավոր գործադիր տնօրենի (CEO) պաշտոնը։ 2025 թվականին խմբի հասույթը հասել է 14,67 միլիարդ եվրոյի։

Փայտանյութի առևտուր (1962-1988)

[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականին Ֆրանսուա Պինոն Բրետանում (Ֆրանսիա) հիմնադրել է «Établissements Pinault» ընկերությունը, որը մասնագիտացած էր փայտանյութի առևտրի մեջ՝ օգտագործելով բանկից ստացված 100,000 ֆրանկ վարկը[6]։ Նրա բիզնեսն արագորեն աճել է տեղական փայտամշակման բազմաթիվ ձեռնարկություններ ձեռք բերելու և սեփական ներմուծման կամուրջներ կառուցելու շնորհիվ, ինչը «Pinault S.A.»-ին 1980-ական թվականներին դարձրել է Ֆրանսիայի առաջատար փայտանյութի առևտրային ընկերությունը։ Մինչև 1988 թվականը խումբն արդեն տնօրինել է 180 ընկերություն և 33 գործարան՝ ապահովելով 10 միլիարդ ֆրանկ տարեկան հասույթ[7]։

Մանրածախ առևտուր (1988-2013)

[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականին «Pinault S.A.»-ն ցուցակվել է Փարիզի ֆոնդային բորսայում և խոշոր ձեռքբերումների միջոցով սկսել աճի նոր շրջան մանրածախ առևտրի ոլորտում։ 1989 թվականին «Pinault S.A.»-ն գնել է Աֆրիկայում գործող ֆրանսիական «CFAO» բաշխիչ կոնգլոմերատի բաժնետոմսերի 20 %-ը[6]։ 1990 թվականին «Pinault S.A.»-ն և «CFAO»-ն միավորվել են, և Ֆրանսուա Պինոն դարձել է նորաստեղծ խմբի ղեկավարը։ Այս խումբը 1991 թվականին ձեռք է բերել «Conforama»-ն (կահույքի ֆրանսիական մանրածախ ցանց), 1992 թվականին՝ «Printemps»-ը (ֆրանսիական հանրախանութներ), որին պատկանում էր նաև «La Redoute»-ի (փոստով պատվերների ֆրանսիական ցանց) բաժնետոմսերի 54 %-ը, իսկ 1994 թվականին՝ «Fnac»-ը (գրքերի, մուլտիմեդիայի և էլեկտրոնիկայի ֆրանսիական մանրածախ վաճառող)։ 1994 թվականին խումբը վերանվանվել է «Pinault-Printemps-Redoute»[6]։

1999 թվականին «Pinault-Printemps-Redoute»-ը 3 միլիարդ դոլարով ձեռք է բերել «Gucci» բրենդի վերահսկիչ 42% բաժնեմասը և «Yves Saint Laurent»-ի 100 %-ը[8][9][10]։ Այս ներդրումները հիմնաքար են հանդիսացել խմբի՝ դեպի շքեղ դասի ապրանքների ոլորտ անցում կատարելու համար։ «Gucci»-ի միջոցով «Pinault-Printemps-Redoute»-ը 2000 թվականին ձեռք է բերել «Boucheron»-ը[11], 2001 թվականին՝ «Bottega Veneta»-ն[12] ու «Balenciaga»-ն[13], ինչպես նաև գործընկերության պայմանագրեր է ստորագրել «Alexander McQueen»-ի[14] և «Stella McCartney»-ի հետ[15]։

2003 թվականին հիմնադիր Ֆրանսուա Պինոյի որդին՝ Ֆրանսուա-Անրի Պինոն, դարձել է ընտանեկան հոլդինգ հանդիսացող «Artémis» ընկերության գլխավոր մենեջերը, որը վերահսկում էր «Pinault-Printemps-Redoute»-ը։ 2005 թվականին նա նշանակվել է «Pinault-Printemps-Redoute»-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն[16]՝ այն բանից մեկ տարի անց, երբ խումբը հասցրել էր իր սեփականության բաժնեմասը «Gucci»-ում մինչև 99,4%-ի[17]։ Խումբը շարունակել է շքեղ բրենդների ձեռքբերումը. 2011 թվականին գնվել են «Sowind Group»-ը (ժամացույցների ընկերություն, որին պատկանում է «Girard-Perregaux»-ն)[18] և «Brioni»-ն (իտալական դերձակատուն)[19], 2012 թվականին՝ «Pomellato Group»-ը (ոսկերչական ընկերություն, որին պատկանում են «Pomellato»-ն և «Dodo»-ն)[20] ու «Qeelin»-ը (ոսկերչություն)[21], 2013 թվականին՝ «Christopher Kane»-ը (բրիտանական նորաձևության տուն)[22] ու «Richard Ginori»-ն (ճենապակի)[23], իսկ 2014 թվականին՝ «Ulysse Nardin»-ը (ժամացույցներ)[24]։ Միևնույն ժամանակ, խումբը վաճառել է իր մանրածախ ակտիվները, 2006 թվականին՝ «Le Printemps»-ը[25], 2011 թվականին՝ «Conforama»-ն[26], 2012 թվականին՝ «CFAO»-ն[27] և «Fnac»-ը, իսկ 2013 թվականին՝ «La Redoute»-ը[28]։ «PPR»-ը զարգացրել է նաև «սպորտ և կենսակերպ» ուղղությունը՝ 2007 թվականին ձեռք բերելով «Puma»-ն[16], 2010 թվականին՝ «Cobra Golf»-ը[29] և 2011 թվականին՝ «Volcom»-ը[30], որոնք բոլորն էլ վաճառվել են հաջորդ տասնամյակում[31]։

Շքեղություն (2013 թվականից ի վեր)

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի մարտին «PPR»-ը փոխել է իր անունը «Kering»-ի[32]։ «Bottega Veneta»-ն 2012 թվականին հատել է մեկ միլիարդ դոլարի վաճառքի սահմանագիծը[33]։ 2014 թվականին «Kering»-ը ստեղծել է ակնոցների արտադրության սեփական ստորաբաժանումը՝ «Kering Eyewear»-ը (որի հասույթը 2023 թվականին կազմել է 1,5 միլիարդ եվրո)[34], և 2021 թվականին ձեռք է բերել «Lindberg»[35], իսկ 2022 թվականին՝ «Maui Jim» ակնոցների բրենդները[36]։ «Balenciaga»-ն վերածվել է ավանգարդային նորաձևության տան[37], իսկ «Yves Saint Laurent»-ի վաճառքները 2019 թվականին հասել են 2 միլիարդ դոլարի[38]։ 2015-2022 թվականներին խմբի հասույթը հիմնականում ձևավորվել է «Gucci»-ի տարեցտարի գրանցած բարձր ցուցանիշների հաշվին, որն իր հերթին 2022 թվականին հատել է 10 միլիարդ դոլարի վաճառքի սահմանագիծը[39]։ Խումբը օտարել է իր բաժնեմասերը «Stella McCartney»-ում (2018)[40], «Christopher Kane»-ում (2019)[41] և իր ժամացույցների ստորաբաժանումում («Girard-Perregaux» և «Ulysse Nardin») 2022 թվականին[42]։ 2015 թվականից ի վեր «Kering»-ը Կաննի կինոփառատոնի հետ համատեղ կազմակերպել է «Women in Motion» ծրագիրը՝ կինեմատոգրաֆի��յում կանանց ներդրումն ընդգծելու և մեծարելու նպատակով[43], իսկ 2019 թվականին այս ծրագիրը տարածվել է նաև «Rencontres d'Arles» լուսանկարչական փառատոնի վրա[44]։

2023 թվականին «Kering»-ի տարեկան արդյունքները նվազել են մինչև 19,6 միլիարդ եվրո (-4%)՝ հիմնականում պայմանավորված «Gucci»-ի հաջողությունների շղթայի դանդաղմամբ[45]։ Նույն տարում «Kering»-ը ձեռք է բերել «Creed» օծանելիքի ընկերությունը[46], «Valentino» նորաձևության տան 30%-ը[47], և գործարկվել է «Kering Beauté» ստորաբաժանումը՝ խմբի բրենդների համար գեղեցկության միջոցների մշակումը սեփական ուժերով կառավարելու նպատակով[48]։ 2025 թվականին Լուկա դե Մեոն նշանակվել է գլխավոր գործադիր տնօրեն՝ շքեղության խմբին նոր թափ հաղորդելու համար[49][50]։ Նրա առաջնահերթություններից մեկը եղել է «Gucci»-ից խմբի ունեցած ֆինանսական կախվածության հարցի լուծումը[51]։ 2025 թվականի հոկտեմբերին «Kering»-ը վաճառել է իր գեղեցկության ստորաբաժանումը, որը ներառում է նաև «Creed»-ը, «L'Oréal» ընկերությանը՝ մի գործարքով, որը սեգմենտը գնահատել է մոտավորապես 4 միլիարդ դոլար[52]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Kering»-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Փարիզի 7-րդ շրջանում՝ նախկին «Hôpital Laennec» հիվանդանոցի շենքում։ «Kering»-ի մայր հոլդինգային ընկերությունը «Groupe Artémis»-ն է։ 2025 թվականին «Kering»-ի հասույթը կազմել է 14,67 միլիարդ եվրո, և ընկերությունը ղեկավարել է 43,731 աշխատակցի ու 1,719 խանութ[53]։

«Kering»-ին ամբողջությամբ կամ մասնակիորեն պատկանում են հետևյալ բրենդները՝

Ապրանքանիշ Ձեռքբերման տարի Երկիր
Gucci 1999[8] Իտալիա
Yves Saint Laurent 1999[9] Ֆրանսիա
Boucheron 2000[11] Ֆրանսիա
Bottega Veneta 2001[12] Իտալիա
Balenciaga 2001[13] Իսպանիա
Alexander McQueen 2001[14] Միացյալ Թագավորություն
Brioni 2011[19] Իտալիա
Qeelin 2012[21] Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
Pomellato 2012[20] Իտալիա
Dodo 2012[20] Իտալիա
Ginori 1735

(նախկինում՝ Ռիչարդ Ջինորի)

2013[23] Իտալիա
Lindberg 2021[35] Դանիա
Maui Jim 2022[36] Միացյալ Թագավորություն
Valentino (30%) 2023[47] Իտալիա
ICCF Group (Փոքրամասնության բաժնեմաս) 2026 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
Ֆրանսիա

Kering-ը նաև տիրապետում է Kering Eyewear-ին (շքեղ ակնոցների արտադրության ստորաբաժանում)[34] և Kering Beauté-ին (կոսմետիկայի բաժին):

  • Նախագահ՝ François-Henri Pinault (մին��և 2005)[16]
  • Գլխավոր գործադիր տնօրեն՝ Luca de Meo (մինչև 2025)[49]

Ֆինանսական տվյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արդյունքներ (միլիոն եվրոյով)
Թվական 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019 2020 2023 2024[54] 2025[53]
Վաճառքներ 17 931 17 761 20 201 16 525 11 008 12 227 9 736 9 748 10 037 11 584 12 385 15 478 13 665.2 15 883.3 13 100.2 19 566 17 194 14 675
Զուտ արդյունքներ 680 1 058 924 985 965 986 1 048 50 528.9 696 814 1 786 3 714.9 3 211.5 1 972.2 2 983 1 133 72

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ https://www.lobbyfacts.eu/datacard/kering?rid=465818716727-39
  2. 1 2 3 4 5 Kering Group history — Kering.
  3. ↑ data.gouv.fr (ֆր.): Plateforme ouverte des données publiques françaises — 2011.
  4. ↑ National Industrial Property Institute — 1951.
  5. ↑ data.gouv.fr (ֆր.): Plateforme ouverte des données publiques françaises — 2011.
  6. 1 2 3 Guardian Staff (1999-04-03). «From timber merchant to corporate axeman». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019-08-25-ին.
  7. ↑ «François Pinault et sa stratégie d'entreprise: toujours se démarquer». mediaclip (ֆրանսերեն). 1988-05-21. Վերցված է 2024-07-02-ին.
  8. 1 2 «Gucci Group Agrees to Sell 40% Stake to French Retailer». Los Angeles Times. 1999 թ․ մարտի 20. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  9. 1 2 Sri Ramakrishnan (1999 թ․ նոյեմբերի 16). «Gucci to Buy Parent Of Yves Saint Laurent». Washingtonpost.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  10. ↑ «Gucci fades on court ruling». Cnn.com. 1999 թ․ մայիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  11. 1 2 «GUCCI BUYS AGAIN: DEAL FOR BOUCHERON BOOSTS JEWELRY UNIT». WWD (ամերիկյան անգլերեն). 2000-05-24. Արխիվացված է օրիգինալից 2024-05-01-ին. Վերցված է 2024-05-01-ին.
  12. 1 2 «GUCCI STRIKES AGAIN: BUYS MAJORITY SHARE OF BOTTEGA VENETA». WWD (ամերիկյան անգլերեն). 2001-02-08. Արխիվացված է օրիգինալից 2024-05-01-ին. Վերցված է 2024-05-01-ին.
  13. 1 2 Finch, Julia (2001-07-07). «Gucci liked the designer so much it bought Balenciaga». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2024-05-01-ին.
  14. 1 2 Bellafante, Ginia (2000-12-05). «Gucci secures a deal with Alexander McQueen». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2024-05-01-ին.
  15. ↑ McNeil, Peter; Riello, Giorgio (2016 թ․ մայիսի 19). Luxury: A Rich History. Oxford University Press. էջ 256. ISBN 9780191640278.
  16. 1 2 3 Joshua Levine (2013 թ․ փետրվարի 15). «The Man Behind the Curtain». The New York Times. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  17. ↑ Suzanne Kapner (2004 թ․ մարտի 23). «PPR moves to buy last 30% of Gucci Group». Nypost.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  18. ↑ «PPR becomes majority shareholder of Sowind Group». Reuters. 2011-07-05. Վերցված է 2024-07-02-ին.
  19. 1 2 Christina Passariello (2011 թ․ նոյեմբերի 8). «PPR Buys Menswear Brand Brioni». Wsj.com. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 24-ին.
  20. 1 2 3 Luisa Zargani, Miles Socha (2013 թ․ ապրիլի 24). «Kering Acquires Pomellato». Wwd.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  21. 1 2 «PPR acquires majority stake in Chinese Qeelin». Fashiounited.com. 2012 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  22. ↑ Ella Alexander (2013 թ․ հունվարի 15). «PPR Buys Majority Stake In Christopher Kane». Vogue.co.uk. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  23. 1 2 «Gucci offers to buy Richard Ginori porcelain maker for 13 million euros». Reuters. 2013-04-05. Վերցված է 2024-05-01-ին.
  24. ↑ Elizabeth Doerr (2014 թ․ հուլիսի 30). «Kering (Previously PPR, Gucci Group) Acquires Ulysse Nardin». Forbes.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  25. ↑ Sara Gay Forden, Jacqueline Simmons (2006 թ․ հունիսի 20). «As sales fall, PPR works to unload Printemps». The New York Times. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  26. ↑ Spencer, Mimosa; Benoit, Angeline (2010 թ․ դեկտեմբերի 9). «PPR Looks to Sell Conforama». The Wall Street Journal. Արխիվացված օրիգինալից 2022-06-11-ին.
  27. ↑ «Toyota Tsusho to buy PPR stake in CFAO». Reuters. 2012 թ․ հուլիսի 26. Արխիվացված օրիգինալից 2022-06-11-ին.
  28. ↑ «PPR says in talks to sell La Redoute by year-end». Reuters (ամերիկյան անգլերեն). 2013-06-18. Վերցված է 2025-09-27-ին.
  29. ↑ «Puma acquires Cobra Golf and announces becoming Cobra-Puma Golf». Worldgolf.com. 2010 թ․ մայիսի 10. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  30. ↑ Chris V. Nicholson (2011 թ․ մայիսի 2). «PPR to Buy Volcom, a Sportswear Maker». The New York Times. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  31. ↑ Beth Wright (2018 թ․ մայիսի 16). «Kering officially spins off Puma». Just-style.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.
  32. ↑ Jolly, David (2013 թ․ մարտի 22). «PPR to Show Breton Roots With Rebranding as Kering». The New York Times. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 22-ին.
  33. ↑ Zargani, Luisa (2013-02-22). «Sales, Profits Up at Bottega Veneta in 2012». WWD (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-07-02-ին.
  34. 1 2 Zargani, Luisa (2024-02-09). «Kering Eyewear 2023 Sales Reach 1.5B Euros». WWD (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025-09-27-ին.
  35. 1 2 Mira, Nicola (2021 թ․ հուլիսի 9). «Kering Eyewear buys 100% stake in Danish brand Lindberg». FashionNetwork.com (անգլերեն). Վերցված է 2021-09-30-ին.
  36. 1 2 «Kering Eyewear acquires Hawaiian eyewear brand Maui Jim». The Moodie Davitt Report (բրիտանական անգլերեն). 2022-03-14. Վերցված է 2022-03-14-ին.
  37. ↑ Jess Cartner-Morley (2016 թ․ հոկտեմբերի 2). «Demna Gvasalia reinvigorates Balenciaga with strategic disrespect». Theguardian.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  38. ↑ Guyot, Olivier (2020 թ․ փետրվարի 17). «Saint Laurent franchit la barre des 2 milliards d'euros». FashionNetwork.com (ֆրանսերեն). Վերցված է 2024-07-02-ին.
  39. ↑ Garnier, Juliette (2023-09-22). «After undergoing intense reinvention, Gucci searches hard for a second coming». Le Monde.fr (անգլերեն). Վերցված է 2024-07-02-ին.
  40. ↑ Ben Stevens (2018 թ․ մարտի 29). «Kering offloads entire stake in Stella McCartney». Retailgazette.co.uk. Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.
  41. ↑ Agnew, Harriet (2018-06-21). «Christopher Kane in talks to buy back brand from Kering». www.ft.com. Վերցված է 2024-07-02-ին.
  42. ↑ Sudip Kar-Gupta, Mimosa Spencer and Silke Koltrowitz, Luxury goods group Kering to sell watches division, Reuters.com, 24 January 2022
  43. ↑ «Inside Kering's 10-year partnership with Cannes Film Festival». Vogue Business. 2025 թ․ մայիսի 22.
  44. ↑ Diderich, Joelle (2019-03-13). «Kering Partners With Rencontres d'Arles Photography Festival». WWD (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025-11-26-ին.
  45. ↑ Danziger, Pamela N. «Trouble In The House Of Gucci: Kering Struggles To Revive The Brand's Sparkle». Forbes (անգլերեն). Վերցված է 2024-05-01-ին.
  46. ↑ Massoudi, Arash; Klasa, Adrienne; Abboud, Leila (2023-07-09). «Kering paid €3.5bn for fragrance company Creed». www.ft.com. Վերցված է 2024-09-04-ին.
  47. 1 2 «Kering acquisisce il 30% di Valentino per 1,7 miliardi di euro». ilsole24ore.com. ilsole24ore.com. 2023 թ․ հուլիսի 28. Վերցված է 2023 թ․ հուլիսի 28-ին.
  48. ↑ Guilbault, Laure (2023-02-03). «Kering enters beauty with new entity led by former Estée Lauder exec». Vogue Business (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-05-01-ին.
  49. 1 2 Guilbault, Laure (2025-09-09). «Kering's Luca de Meo era begins». Vogue Business (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025-09-27-ին.
  50. ↑ Elizabeth Paton (2025 թ․ հունիսի 16). «French Luxury Giant Kering Taps Auto Executive as Its New Leader». The New York Times. Վերցված է 2025 թ․ հունիսի 17-ին.
  51. ↑ Klasa, Adrienne (2025 թ․ նոյեմբերի 19). «Kering must kick Gucci habit, chief Luca de Meo tells staff». www.ft.com. Վերցված է 2026-01-07-ին.
  52. ↑ Kostov, Ben Dummett, Lauren Thomas and Nick (2025-10-18). «Exclusive | Gucci Owner Kering Nears $4 Billion Sale of Beauty Unit to L'Oréal». The Wall Street Journal (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025-10-19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  53. 1 2 Kering - 2025 results: Sequential improvement, unlocking the next phase of sustainable & profitable growth, Yahoo! Finance, 10 February 2026
  54. ↑ 2024 annual results, 11 February 2025.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Kering» հոդվածին։